Մենք որևիցե հանդիպումից չենք հրաժարվում, վերջին հանդիպումները մերժել է шդրբեջшնшկան կողմը. Սիմոնյան

«Մենք ասել ենք, որ որևիցե հանդիպումից չենք հրաժարվում և վերջին առնվազն երեք հանդիպումը մերժել է ադրբեջանական կողմը»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնականն Ադրբեջանում ասել է, որ Բլինքենը անհամբերությմաբ սպասում է Միրզոյանին և Բայրամովին՝ խաղաղ գործընթացի շուրջ բանակցություններ սկսելու համար: Հարցին, թե  արդյո՞ք ՀՀ-ն կմասնակցի Սիմոնյանը պատասխանել է.

«Հույս ունենք, որ ավելի կոնստրուկտիվ կդառնա ադրբեջանական կողմը և բացի այն հայտարարություններից, որ իրենք խաղաղություն են ուզում, ճանաչում են ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ պատմական շանս կա, բացի այս հայտարարություններից նաև իրականում՝ գործնականում կկարողանան ինչ որ քայլ անել, որը որ կբերի շոշափելի խաղաղություն»:

Կիսվել սոց․ ցանցերում