Հունգարիան Թուրքիայի հետ պայմանավորվել է 275 մլն խորանարդ մետր գազի գնման շուրջ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բուդապեշտ կատարած այցի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ բանակցությունների ընթացքում։ Այս մասին ասել է Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության ղեկավար Պետեր Սիյարտոն։
Նշվում է, որ գազի մատակարարումները կսկսվեն հաջորդ տարի՝ 2024 թվականին։