Արևմտյան օգնության տեմպերի դանդաղումը «մահացու վտանգ» է ներկայացնում Ուկրաինայի համար։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի կինը՝ Ելենա Զելենսկայան։ Նա BBC-ի եթերում դիմել է Արևմուտքին՝ խնդրելով շարունակել օգնել Ուկրաինային։
«Մենք իսկապես օգնության կարիք ունենք, այն մեզ շատ է անհրաժեշտ։ Մեզ ցավ են պատճառում այն ազդակները, որ Ուկրաինային օգնելու մեծ ցանկությունը կարող է մարել», — ասել է Զելենսկայան։
