Առաջինում Հայաստանը, ունենալով ընդամենը 3 տարվա անկախություն, վետո դրեց Կույմանս-Կինկել հոլանդա-գերմանական նախաձեռնությանը, որով փորձ էր արվում ԵԱՀԿ գագաթաժողովների որոշումները ընդունել կոնսենսուս մինուս մեկով, այն է, եթե մի երկիր դեմ է, որոշումն ընդունվում է:
Հենց Բուդապեշտում վետոյի փորձն էր հնարավոր դարձրել, որ երկու տարի անց Հայաստանը վետո դնի Լիսաբոնում և անընդունելի համարի Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ամենալայն ինքնավարության կարգավիճակով, ինչը պնդում էին Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան ու ԵԱՀԿ մյուս պետությունները:
Պետական հեղաշրջման արդյունքում իշխանություն զավթած խմբավորումը 25 տարի շարունակ խեղաթյուրում և ծանակում էր Լիսաբոնը՝ արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը փոխարինելով անպատասխանատու հայդատականությամբ ու թուրքերի հասցեին գյադայական հոխորտանքներով:
Այսօր լսելով Փաշինյանի տեքստը Լիսաբոնի մասին, հերթական անգամ համոզվեցի, որ գործող վարչապետը այս հարցում կրկնում է Քոչարյանին ու Սերժին:
Ցավալի է, անընդունելի և դատապարտելի… Չի կարելի դիվանագիտությունը և մեր հաջողությունները այս աստիճանի ստորացնել:
ՄԵր այսօրվա ստորացման պատճառների մեջ նաև դիվանագիությունը և միջազգային իրավունքը արհամարհելն է եղել:
Թ. Հ.
Նոր Նորք, Երևան, 10 դեկտեմբերի, 2023թ
