Այս հանդիպումը լավ հնարավորություն է՝ կիսվելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մոտեցումներով. Միրզոյան

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ժամանել է ԵՄ ԱԳ նախարարների և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը։

Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ  հանդիպումը լավ հնարավորություն է խոսելու ԵՄ-Հայաստան հարաբերություններից, և ապագա անելիքներից։

«Ուրախ եմ գտնվել այստեղ՝ ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Սա մեծ պատիվ է ինձ համար, նաև լավ հնարավորություն խոսելու Հայաստանի մարտահրավերների և հնարավորությունների մասին։ Սա նաև լավ հնարավորություն է կիսվելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացման մոտեցումներով, արդեն արված ու ապագա քայլերը քննարկելու համար»,- ասել է Միրզոյանն ու հավելել, որ հանդիպումը նաև լավ հնարավորություն է Եվրամիությանը երախտագիտություն հայտնելու՝  մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու համար:

«Քննարկելու ենք նաև Լեռնային Ղարաբաղի փախստականների կարիքները, Հարավային Կովկասում խաղաղության գործընթացին ԵՄ աջակցությունն ու ապագա անելիքները, իչպես նաև Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների կարգավորման հասնելու ուղիները»,- նշել է Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում