Սուրեն Պապիկյանն ամփոփել է Կիպրոս կատարած աշխատանքային այցը

Կիպրոսի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում` դեկտեմբերի 13-ին, այցելել եմ Մակեդոնիտիսիայի զինվորական պանթեոն և ծաղկեպսակ դրել Կիպրոսի պաշտպանության համար զոհված կիպրացի և հույն զինծառայողներին նվիրված հուշակոթողին:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Միջոցառման մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են հայրենիքի համար զոհվածների հիշատակը:
Այցելել և ծաղկեպսակ եմ դրել նաև Կիպրոսի անկախության համար զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին «Բանտարկված գերեզմաններ» հուշավայրում։

Կիսվել սոց․ ցանցերում