Մեծ դաշնամուր՝ Երևանում. այն պետք է նվագել ոտքերով (տեսանյութ)

Երևանի «Շողակաթ» զբոսայգում տեղադրվել է մեծ դաշնամուր, որը պետք է նվագել ոտքերով:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Նախագիծն իրականացվել է Արամ Խաչատրյանի 120-ամյակի առնչությամբ Երևանի քաղաքապետարանի հայտարարած ստեղծարարական ծրագրերի դրամաշնորհային բաց մրցույթի շնորհիվ:

Մայրաքաղաքում այս անկյունն ստեղծվել է ռոբոտաշինությամբ զբաղվող «Հանդս դու» ընկերության ներդրմամբ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում