ՌԴ-ՈՒՄ ՇԵՇՏԱԿԻ ԿԱՃԵՆ ՀԱՑԻ ԳՆԵՐԸ․ Ո՞ՐՆ Է ՊԱՏՃԱՌԸ

Աշնանը Ռուսաստանում հացը կթանկանա 10 տոկոսով. դա պայմանավորված է հացահատիկի գործարքից՝ ՌԴ-ի դուրս գալու հետ, ռուբլու արժեզրկմամբ և հակառուսական պատժամիջոցներով։

Նման տեղեկություն տարածում են ռուսական լրատվամիջոցներն ու տելեգրամյան ալիքները։

«Աշնանը Ռուսաստանում հացը կթանկանա 10 տոկոսով։ Այս ամենը կապված է հացահատիկի գործարքից դուրս գալու հետ»,- հայտնում է Baza Telegram ալիքը՝ հավելելով, որ հացահատիկի գործարքից դուրս գալուց բացի, ռուբլու արժեզրկումն ու պատժամիջոցները գների բարձրացման պատճառ են հանդիսանում։

Նշվում է, որ ռուսաստանյան ձեռնարկությունները բախվում են որոշ դժվարությունների, այդ թվում՝ հացահատիկի և ալյուրի արժեքի 20%-ով բարձրացումը, ներմուծվող սարքավորումների թանկացումը՝ 50%-ով, արտասահմանյան բաղադրիչների գնի ավելացումը՝ 30%-ով և այլն։

Բացի այդ, ռուսական ընկերությունների համար դժվար է նոր աշխատողներ ներգրավել ցածր աշխատավարձի պատճառով, հացի գնի բարձրացմանը նպաստում է նաև լոգիստիկան՝ մեքենաների և դրանց սպասարկման թանկացումների պատճառով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/post/bfcf752231e513e018c2f9680e068a14

© 2008 – 2021 «Հրապարակ օրաթերթ»

Կիսվել սոց․ ցանցերում