Քոբայրավանքի սեղանատան վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին․ հատկացվել է 153 մլն դրամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քոբայրավանքի սեղանատան վերականգնողական աշխատանքները մոտենում են ավարտին: Ծրագիրն իրականացնելու համար 153 միլիոն դրամ է հատկացվել: Քոբայրավանքի ենթահուշարձանների վերականգնման աշխատանքները սկսվել են 2006 թվականից, առավել վտանգվածներից է հիմնական եկեղեցին՝ դեռեւս պահպանված միջնադարյան որմնանկարներով: Քոբայրավանքի սեղանատան վերականգնման աշխատանքները սկսել են 2015 թվականից: Մանրամասները` Կառավարության տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում