Ադրբեջանի նախագահի օգնական, վարչակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հերքել է մտավախությունները, որ Բաքուն ծրագրում է զենքի ուժով «ցամաքային միջանցք կտրել» դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով։
«Մենք տեսնում ենք Հայաստանի կեղծ տագնապն ու հիստերիան, ինչպես նաև որոշ գործընկերների պատմածը Ադրբեջանի ինչ-որ այլ մտադրությունների մասին:
«Ադրբեջանն այլևս չունի ռազմական նպատակներ։ Մեզ համար պատերազմն ու դիմակայությունն ավարտված են։ Մենք ստացանք այն, ինչին արժանի էինք»,- ասել է Հաջիևը:
Խոսելով Բաքվի և Երևանի միջև բանակցությունների մասին՝ Հաջիևը նշել է, որ դեռ կան «խնդիրներ, որոնք պետք է քննարկվեն»՝ միաժամանակ նշելով.
«Մենք շատ ավելի մոտ ենք խաղաղությանը… մենք այլևս լուրջ խնդրահարույց հարցեր չենք տեսնում»։
