Այսօր Երևան է ժամանել ՀԱՊԿ կառույցի գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը: ՀԱՊԿ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ պաշտոնյան պատրաստվում է Երևանում քննարկել նոյեմբերին Մինսկում կայացած վերջին գագաթնաժողովի արդյունքները, որի ընթացքում ընդունվել են մեկ տասնյակից ավելի փաստաթղթեր:
Հենց այդ փաթեթով է Իմանգալի Տասմագամբետովը Երևանում, որպեսզի Հայաստանը ևս միանա դրանց: Այցի ընթացքում նախատեսված է հանդիպում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Համենայնդեպս, կառույցի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության մեջ այլ հանդիպումների մասին խոսք չկա:
Ամենայն հավանականությամբ այսօր գլխավոր քարտուղարի բերած փաթեթում է նաև ՀԱՊԿ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցը: Արտաքին գործերի նախարարությունից մինչ այժմ ոչ միայն այս, այլ ամբողջ փաթեթին միանալու առնչությամբ դիրքորոշում չեն հայտնել: Ավելի վաղ ընդգծել էին, թե այդ հարցը կդիտարկեն փաստաթղթերին ծանոթանալուց հետո:
Աղբյուր՝ azatutyun.am
