Ընթացել է Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի արտաքին հարցերով գերատեսչությունից լուսանկարներ են հրապարակել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ աշխատանքային այցով Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Սպասվում է նրա և Արարատ Միրզոյանի համատեղ ասուլիսը:

