ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը գույքագրվել է, ամբողջացվել է տվյալների բազան

ԿԳՄՍ նախարարությունն ինտենսիվ աշխատում է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանության հարցի շուրջ:

Այս մասին տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«ԱԳՆ գործընկերների հետ մի ամբողջ գործողությունների պլան ունենք, թե ինչպես ենք իրականացնելու ԼՂ տարածքում մնացած մշակութային ժառանգության պահպանության հարցը»,- նշել է նա։

Նախարարը հայտնել է, որ ԼՂ տարածքում մնացած նյութական և ոչ նյութական մշակութային արժեք ունեցող ժառանգությունը գույքագրվել է, և ամբողջացվել է տվյալների բազան:

«Գույքագրում ենք նաև վանդալիզմի դեպքերը և դրանք ինտեսիվ փոխանցում բոլոր հնարավոր միջազգային գործընկերներին: Էլեկտրոնային շտեմարաններ, կայքեր են ստեղծվում, նախատեսվում են ցուցահանդեսներ, համաժողովներ և՛ Հայաստանում, և՛ արտերկրի տարբեր հարթակներում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:

Կիսվել սոց․ ցանցերում