Աննախադեպ մшրտшհրավերների պատճառով 2023 թվականը դժվար տարի էր ՀՀ-ի, ԼՂ հայերի և աշխարհի շատ մարդկանց համար. ԱԳ նախարար

2023 թվականը դժվար տարի էր Հայաստանի, հայ ժողովրդի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հայերի, և աշխարհի շատ մարդկանց համար՝ հակամարտությունների, աննախադեպ մարտահրավերների պատճառով՝ չնայած դրանց կանխմանն ուղղված ջանքերին:

Այս մասին X-ի (նախկին «Թվիթեր») իր միկրոբլոկում գրել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ շնորհավորական ուղերձ հղելով գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

«Թող 2024 թվականը լինի կայունության, խաղաղության և մեր ընտանիքների համար ձեռքբերումների տարի, հաջող տարի նրանց համար, ովքեր ձգտում են ավելի լավ ապագայի»,- գրել է Արարատ Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում