Թուրքիայում դարձյալ խոսել են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Այդ երկրի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի անցկացումը, որը կապահովի Թուրքիայի ուղիղ ցամաքային հաղորդակցությունը թյուրքական աշխարհի երկրների հետ, նախատեսվում է ավարտել 2028 թվականին»։ «Երթուղու ադրբեջանական հատվածը գրեթե ավարտված է։ Թուրքական 224 կմ երկարությամբ հատվածի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2028 թվականին»,- Yeni Şafak թերթին հայտնել է թուրք նախարարը։ Ուրալօղլուն նշել է, որ «միջանցքի 43 կիլոմետրանոց հատվածն անցնում է Հայաստանի տարածքով»։ «Այնտեղ ևս իրականացվում են ծրագրի շրջանակներում մրցույթների պլանավորման և անցկացման աշխատանքները: Իրանը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում Զանգեզուրի միջանցքի նկատմամբ։ Մենք շարունակում ենք բանակցությունները իրանական կողմի հետ, ասում ենք, որ պատրաստ ենք օգնել նրանց միանալ նախագծին»,- նշել է Ուրալօղլուն։
Թпւրքիшյում չեն մոռանում <<Զшնգեզпւրի միջшնցքը>>
