Ֆրանսիայի վարչապետը հրաժարական է տվել

Ֆրանսիայի կառավարության ղեկավար Էլիզաբեթ Բորնը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է այն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին: «Տիկի՛ն վարչապետ, մեր ազգին ծառայելու ձեր աշխատանքն օրինակելի է եղել։ Դուք բարեփոխումները կյանքի եք կոչել համարձակությամբ, ներգրավվածությամբ և վճռականությամբ։ Ի սրտե շնորհակալություն»,- գրել է Մակրոնը X-ի իր միկրոբլոգում։

Կիսվել սոց․ ցանցերում