ՏԵՍԱՆՅՈՒԹ․Փարաջանովն այս իրականությանը սիրո խոստովանություն արեց իր գույներով ու տառապանքով

Ուղիղ 100 տարի առաջ այս օրը Թբիլիսիում ծնվեց հայ մեծանուն կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը: Հոբելյանական օրվա առիթով Երևանում, Թբիլիսիում անցկացվում են միջոցառումներ, ցուցադրում ֆիլմեր: Երևանի Կինոյի տանը բացվեց վարպետի մետաղյա արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Ալեքյանն է:

Փարաջանովի արձանը կտեղափոխվի Կինոյի տան մոտ, շենքի հարակից հատվածում կստեղծվի աստղային պուրակ, որը, ԿԳՄՍ նախարարի փոխանցմամբ, կկոչվի լեգենդար կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի անունով։ Փարաջանովի 100-ամյակի համար ձևավորվել է հոբելյանական միջոցառումների կառավարական հանձնաժողով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ հոբելյանական տարվա կապակցությամբ կառավարությունը հաստատել է ավելի քան 30 ծրագրեր, որոնք կանցկացվեն ինչպես Հայաստանի ողջ տարածքում, այնպես էլ Վրաստանում ու Ֆրանսիայում: Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ խոսեց կինոյի ոլորտի նկատելի զարգացումից. նախորդ տարի հայկական ֆիլմերը շուրջ 74 տոկոսով ավելացրել են իրենց մասնակցությունը միջազգային հեղինակավոր կինոփառատոններին, և հայ ռեժիսորների ներկայացված 10 ֆիլմեր ավելի քան 28 մրցանակ են բերել:

Մանրամասները՝ հոբելյանական օրվա մասին պատմող ռեպորտաժում:

Կիսվել սոց․ ցանցերում