Ղազախական «Աստանան» պաշտոնապես հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի հեռանալու մասին։
«Աստանան» 31-ամյա ֆուտբոլիստին շնորհակալություն է հայտնել ակումբի հաջողություններում անգնահատելի ավանդի համար։
Վարազդատ Հարոյանը «Աստանայում» ելույթ էր ունեցել նաև 2021-ին, վերադարձել էր 2023-ին։ Ղազախական ակումբի կազմում նա անցկացրել է 44 հանդիպում, դարձել 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը Հարոյանի արժեքը գնահատում է 800 հազար եվրո։
