Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրից տեղափոխված խաղում փոխչեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվեց «Արարատ-Արմենիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմից աչքի ընկան կիսապաշտպան Արտակ Դաշյանն ու բրազիլացի պաշտպան Ջունինյոն։
«Արարատ-Արմենիայի» գոլը խփեց նիգերիացի հարձակվող Տենտոն Իենեն, որը նաեւ երկրորդ դեղին քարտի համար հեռացվեց։
«Փյունիկը» 8 միավորով երկրորդն է եւ 1 միավոր է հետ առաջատար «Նոայից»։ «Արարատ-Արմենիան» 6 միավորով 6-րդ տեղում է։
Հայաստանի առաջնություն, երրորդ տուրից տեղափոխված խաղ
«Արարատ-Արմենիա» — «Փյունիկ»՝ 1:2
Տենտոն Իենե, 21 — Արտակ Դաշյան, 70, 11մ, Ջունինյո, 75
Հեռացում՝ Տենտոն Իենե, 72, երկրորդ դեղին քարտ
