Մեծ Բրիտանիայում հազարավոր ռեստորաններ և բարեր են փակվում կոմունալ ծառայությունների և վարձակալության ծախսերի չափազանց մեծ աճի պատճառով, գրում է The Independent թերթը՝ վկայակոչելով CGA խորհրդատվական խմբի տվյալները։
Նշվում է, որ 2023 թվականի հունվարից մինչև սեպտեմբեր Մեծ Բրիտանիայում օրական 10-ից ավելի նման հաստատություններ են փակվել, և դրանց ընդհանուր թիվը երկրում դիտումների պատմության մեջ առաջին անգամ նվազել է մինչև 100 հազարի։
Մեծ Բրիտանիայում ռեստորանների և բարերի փակման այլ գործոններից են սննդի գների աճը և անձնակազմի պակասը:
