«Զшնգեզпւրի միջшնցքի» մասին կետ խшղшղпւթյան պայմանագրում ընդհանրապես չկա և չի կարող լինել. Ալեն Սիմոնյան

Բանակցային գործընթացում ոչ մի բան չի փոխվել, կտրուկ ոչինչ տեղի չի ունեցել և դրական առումով նաև փոփոխություն կա:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ բանակցում են խաղաղության հասնելու համար, և այն, ինչի մասին քննարկվում է, վերաբերում է երկու կողմին: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում չկա մի կետ, որը նախատեսում է գործողություն միայն մեկ կողմի համար, բոլոր թեզերը վերաբերում են և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

««Զանգեզուրի միջանցքի» մասին կետ պայմանագրի մեջ ընդհանրապես չկա ու չի կարող լինել: Մենք ասել ենք՝ այո՛, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանն իր երկրի մի մասից երկրի մյուս մասը տեղափոխվելու համար ճանապարհ է ուզում, ասել ենք, որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները իրենց համար, ասել ենք, որ միգուցե հնարավոր է, որ ինչ-որ թեթևացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել, բայց կոնկրետ ինչ-որ արտատարածքային բան չկա:

Դրա մասին նաև խոսում են այն 3 հիմնական սկզբունքները, որոնք արդեն իսկ համաձայնեցված են Ադրբեջանի նախագահի կողմից Շառլ Միշելի ներկայությամբ: Այս մասին 2023-ի հուլիսի 15-ին հայտարարություն է եղել:

Ադրբեջանցիներն էլ են ասում, որ իրենց դա այլևս չի հետաքրքրում, Իրանով, ասում են, ճանապարհ ունենք: Մենք էլ ասում ենք՝ պատրաստ ենք նույն տրամաբանությամբ տալ: Կարծում եմ ավելի լավ պայման կլինի, կարճ կլինի և հեշտ՝ այդ երկաթուղային ճանապարհը կառուցելը:

Մենք որպես բանակցող կողմ ազնիվ ենք, կարծում եմ՝ երկուստեք առկա է վստահության խնդիր: Ինչ-որ տեղ գուցե իրենք մտածում են, թե մենք այնպիսի բան կանենք, որ հետագայում կարողանանք այլ քայլի գնալ:

Հայտարարում եմ, որ Հայաստանը նման նպատակ չունի, մենք հաստատակամ ենք խաղաղության հաստատման հարցում և տնտեսական նորմալ հարաբերություններ ստեղծելու հարցում:

Հիշեցնենք՝ հունվարի 13-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գավառում անցկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ ի թիվս այլ հարցերի, խոսել էր նաև այն մասին, որ Ադրբեջանն արդեն 3 տարի «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսույթ է զարգացնում՝ հղում անելով նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությանը:

«Ով որ «Զանգեզուրի միջանցք» արտահայտություն կգտնի Նոյեմբերի 9ի եռակողմ հայտարարության մեջ, խոստանում եմ դրամական պարգև: Բայց այդ բարգևը ոչ մեկը չի կարող ստանալ, քաի որ նման արտահայտություն գոյություն չունի»,- ասել էր վարչապետը:

Կիսվել սոց․ ցանցերում