«Քաղաքացիական պայամնագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ Հայաստանը Ադրբեջանի հետ խոսում է թե՛ ուղիղ կերպով, թե՛ միջնորդների միջոցով։
Այս մասին այսօր ԱԺ–ու լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց նա։
«Օրինակ՝ տեղի է ունենալու սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի նիստը, որը ուղիղ երկխոսություն է լինելու, գերիների փոխանակումը ուղիղ երկխոսությամբ էր եղել։ Ես կարծում եմ, որ մեզ համար անընդունելի է ցանկացած տարբերակ, որտեղ մեր դիրքորոշումը հարգվում և ընդունվում է, ինչպես մենք ենք հարգում»,– նկատեց պատգամավորը։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը, վերջինս պարզաբանեց․ «Ես չունեմ նման տեղեկատվություն, որ առաջիկայում կլինի հանդիպումը, բայց ենթադրում եմ, որ մինչև Ադրբեջանում ընտրությունների ավարտը դժվար նման հանդիպում տեղի ունենա»։
