ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա. օրակարգը հայտնի է

Հունվարի 18-19-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Խորվաթիա:

Այս մասին հայտնումե ն ԱԳՆ-ից:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի, գործադիր և օրենսդիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այս այցին նախորդել է 2023թ. հուլիսին նախարար Միրզոյանի մասնակցությունը Խորվաթիայում անցկացվող Դուբրովնիկի՝ անվտանգային հարցերով համաժողովին, ինչպես նաև նույն տարվա փետրվարին Խորվաթիայի ԱԳ նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցը Հայաստան:

Կիսվել սոց․ ցանցերում