Փարիզում Ադрբեջшնի դեսպան Լեյլա Աբդпւլաևան դժգոհել է Սենատում քննարկվելիք՝ հայ բնակչության ԼՂ վերադառնալու երաշխիք պահանջող բանաձևի առնչությամբ

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան բավականին լավ է կատարում իր վերադասի հրահանգը՝ իր դժգոհությունը հայտնելով Ֆրանսիայի կողմից ներկայացված կամ ընդունված գրեթե բոլոր բանաձևերի առնչությամբ․ գրում է Nouvelles d’Arménie-ն։

Ադրբեջանցի դիվանագետն անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի այսօրվա օրակարգում ընդգրկված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող բանաձևին՝ այն համարելով «կողմնակալ և հիմարություն»։

«Ֆրանսիայի Սենատի N157 բանաձևի նախագիծը հիմնված է սխալ տեղեկատվության վրա և հեռու է իրականությունից։ Տարածաշրջանում կայուն խաղաղության հեռանկարը պահանջում է, որ յուրաքանչյուրը տեղից վեր կենա ու բարձրանա խնդիրների մակարդակին, այլ ոչ թե կրակի վրա յուղ լցնի»,- գրել է նա իր «X» միկրոբլոգում։

Հիշեցնենք, որ քիչ անց ֆրանսիացի սենատորները կքննարկեն մի բանաձև, որի նպատակն է դատապարտել Ադրբեջանի գործողությունները և երաշխավորել հայերի վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ։

Սենատը 2023 թվականի դեկտեմբերի 1-ին ներկայացրել է միջկուսակցական առաջարկ՝ ուղղված Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելուն  և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման հետագա փորձերը կանխելուն՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով և պահանջելով՝ հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունքի երաշխիքը։

Այս առաջարկվող բանաձևը ստորագրել են Սենատի քաղաքական բոլոր խմբակցությունների նախագահները։

Անահիտ Խաչատրյան

Կիսվել սոց․ ցանցերում