«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքվեց՝
«Վերջին օրերին Հանրապետությունում շնչառական ուղիների բազմաթիվ հիվանդությունների խիստ տարածում կա, քաղաքացիները մեզ դիմում են հիվանդասենյակների հարցերով։ Կարծիք կա, որ սա քովիդի երկրորդ ալիքն է»։
Նախարարը արձագանքեց․ «Մենք շատ մանրակրկիտ դիտարկում ենք իրավիճակը թե՛ հիվանդացության, թե՛ հոսպիտալացման դեպքերի։ Անցած շաբաթվանից սկսվել է ֆիլտրման աշխատանքը դպրոցներում և արդեն իսկ ունենք դպրոցների մոտ բուժքույրերի, ջերմաչափման և այդ սիպտոմների վերահսկման գործիքակազմը։ Պետք է ասեմ, որ բացակայությունների մասով մենք մնում ենք դեռ մինչև 2 տոկոսի շեմի մեջ, որը այս սեզոնի համար դեռ նորմայի շրջանակներում է, մենք ամենօրյա մոնիթորինգով ընթացիք փոփոխում ենք մեր գործիքակազմերը»։
Ավանեսյանի խոսքով՝ սեզոնային գրիպի դեմ պայքարի լավագույն միջոցը պատվաստումն է, որն իրականացվում է ամեն տարի սեպտեմբեր–հոկտեմբերից սկսած։ Հայաստանը ներմուծում է լավագույն պատվաստանյութը, որը մշակված է լինում տվյալ տարվա լավագույն շտամների դեմ և անվճար հիմունքներով հասանելի է․ «Խոսքը հարբուխին չի վերաբերվում, այլ իրենից վտանգ ներկայացնող գրիպային շտամներին։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար շատ փոքր է հոսպիտալացումների թիվը»։
Պատգամավորը նշեց՝ տարածված է մեր պատգամավորների շրջանում, դրանք կարող են տանել պաթոլոգիական շեղումների, պետք են շտապ միջոցներ ձեռնարկել։
Նախարարը խոստացավ հաջորդ տարի ԱԺ–ում շարժական պատվաստման կետ բացել, որպեսզի պատգամավորները չշեղվելով աշխատանքից, նույնպես պատվաստվեն։
