Եթե Ադրբեջшնը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք, ընդհակառակը. վարչապետ

Եթե որևէ սկզբունքային հարցի շուրջ որևէ համաձայնություն չկա, մեր խեղճ ժողովրդին՝ պատերազմներից ու կորուստներից հոգնած, անընդհատ խաղաղության տեսիլքով խաբելը ինչքա՞ն պետք է շարունակվի:

Այսօր ԱԺ- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի հարցին ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ չի հիշում, որ անոնս արած լինի, որ խաղաղության պայմանգիր են ստորագրում։ Ասել է՝ կա հավանականություն, պրոցեսներ կան:

«Ուզում եմ ձեր զարմացած հայացքներին արձագանքել հետևյալով, որ 2011-ին տեքստը համաձայնեցված է եղել, ինչպես Սերժ Սարգսյանն է ասել իր հարցազրույցում, միջազգային լիդերները զանգել են, համարյա շնորհավորել են կամ քաջալերել են: Հայտնի պատմություն է, ինչի՞ եք զարմացած:

Մեր դիրքորոշումը հետևյալն է. բոլոր փաստարկումները պետք է լինեն անառարկելորեն լեգիտիմ:

Մենք խաղաղության օրակարգից չենք հրաժարվել, չենք հրաժարվում և չենք հրաժարվելու: Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև մեր քաղաքական տեսլականը դա է, և շարունակելու ենք, որովհետև մենք Ադրբեջանի տրամաբանությամբ չենք հռչակել խաղաղության օրակարգը:

Մենք մեր տրամաբանությամբ ենք հռչակել խաղաղության օրակարգը, իհարկե, այն ըմբռնմամբ, որ խաղաղությունը միակողմանի գործողություն չէ:

Բայց եթե, օրինակ Ադրբեջանը նահանջում է խաղաղության օրակարգից, դա չի նշանակում, որ մենք էլ պետք է հրաժարվենք: Ընդհակառակը, կարող է մենք ավելի շատ շեշտադրումներ պետք է անենք, ավելի խորը պետք է հիմնավորենք, ավելի շատ պետք է փաստարկենք»,- ասաց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կիսվել սոց․ ցանցերում