Վահրամ Աթանեսյանը գրում է․
Բացատրեք՝ նվաստս էլ հասկանա, թե ինչպե՞ս է պատահում, որ իրենց անձնական-ընտանեկան, բիզնես հարցերը կարգավորելիս ծայրահեղ պրագմատիկ, նույնիսկ մերկանտիլ մարդիկ, որ հանգամանքների բերումով Արցախում պաշտոն են զբաղեցրել կամ զբաղեցնում են, կամ քաղաքական դերակատարի կեցվածք ունեն, երբ խոսքը վերաբերում է 120 հազար մարդու ճակատագրին, իսկույն ,,օդ են թռչում,, եւ գետնի վրա իրականությունից կտրված գաղափարներ եւ ,,ծրագրեր,, ներշնչում: Շատ կուզենայի իմանալ, թե առանձնության պահին կարո՞ղ են հայելու դեմ կանգնել եւ սեփական արտապատկերին նույն բաներն ասել: Ի վերջո, սահման կա, չէ՞…
