Կոտլետներ ցանցի մեջ․համեղ կոտլետներն այս մոդեռն մատուցմամբ տոնական կդարձնենք Ձեր ամենօրյա սեղանը

6-8 բաժին կոտլետներ ստանալու համար հարկավոր է.

— 550 գրամ հավի աղացած միս,
— 2 հատ սոխ,
— 2 պճեղ սխտոր,
— կես սպիտակ հաց՝ բատոն,
— կեսական կապ սամիթ և մաղադանոս,
— համեմունքներ,
— աղ,
— 500գ շերտավոր խմոր,
— 1 ձու,
— բուսական յուղ:

Միջուկի համար․

— հորթի լյարդ,
— սոխ,
— աղ,
— բուսական յուղ:

Սկսում ենք միջուկի պատրաստումից: Հորթի լյարդը լվանում ենք կաթի մեջ, փոքրիկ կտորների բաժանում, ավելացնում կտրտած սոխը և տապակում բուսական յուղի մեջ: Հովանալուց հետո, անցկացնում ենք մսաղացով:

Անցնում ենք խճողակի՝ ֆարշի պատրաստմանը:

Սպիտակ հացը մանր մասերի կտրատել, թրջել ջրով (ցանկալի է կաթով): Այնուհետև հավի միսը, սոխը, կաթի միջից հանած հացը, սխտորը և կանաչին անցկացնել մսաղացով: Հետո աղացած զանգվածը համեմել համեմունքներով և աղով:

Շերտավոր խմորը բաժանել 2 մասի. մի մասը գրտնակել քառակուսաձև և բաժանել ուղիղ 8 մասի, մյուսը նորից գրտնակել, բայց այս անգամ երկար ու բարակ շերտեր կտրել:

Խճողակը դնում ենք մասերի բաժանված խմորի վրա, փոսիկ անում, լցոնում լյարդի միջուկով, ու ավելացնում խճողակի հաջորդ շերտը:

Խմորի դուրս մնացած հատվածները բերում են դեպի կենտրոն, իսկ արդեն բարակ շերտերով ձևավորում՝ ցանցի տեսք տալով:

Վրան քսում ենք լավ հարած ձու, տեղավորում ջեռոցի յուղած տապակի մեջ:

200 աստիճանի տակ եփում ենք 40 րոպե: Հանելուց հետո կոտլետները տեղավորում ենք հազարի տերևների վրա: Դրանց թե բույրը, թե տեսքը բոլորին միանգամից սեղանի շուրջ կհավաքեն:

Բարի ախորժակ:

 

Կիսվել սոց․ ցանցերում