Հայ-шդրբեջшնական սահմանին էսկшլшցիայի հավանականությունն այժմ էլ առկա է. Միրզոյան

Հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայի հավանականություն այժմ էլ առկա է:

Այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահական ընտրությունների և ԵԽ-ում ընտրությունների պարագայում լարվածության հավանականությունը կաճի, երբ միջազգային գործընկերները կենտրոնացած կլինի ներքին օրակարգի վրա:

«Ես կարծում եմ, որ էսկալացիայի հավանականությունն այս պահին էլ առկա է: Առնվազն այն հռետորաբանությունը, որին ականատես եղանք Ադրբեջանի նախագահի հարցազրույցում, թույլ չի տալիս մեկ վայրկյան անգամ թուլացնել մեր զգոնությունը:

Ալիևի հարցազրույցում հնչել են ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ անթաքույց տարածքային պահանջներ: Մենք տեսանք, թե ինչպես են Հայաստանի այս կամ այն քաղաքները կամ մարզերն անվանվում ձևախեղված ձևով, մեծ հաշվով ամբողջ Հայաստանի Հանրապետությունն անվանվում Արևելյան Ադրբեջան: Էսկալացիայի հավանականությունը միշտ էլ կա: Արդյո՞ք այդ հավանականությունը կմեծանա տարբեր երկրներում տեղի ունեցող ընտրությունների ընթացքում, կարծում եմ, որ ռացիոնալ կլինի այդպես մտածել»,- ասաց Միրզոյանը:

Կիսվել սոց․ ցանցերում