Թпւրքիшյի հյուսիսում ավտոբուսի վթարի հետևանքով 6 մարդ է մшհшցել, վիրшվпրվել է 33-ը (տեսանյութ)

Թուրքիայի հյուսիսում այսօր վաղ առավոտյան ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, վիրավորվել է ավելի քան 30 մարդ։

Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» թերթը:

«Կաստամոնու-Տաշկյոպրու ավտոճանապարհին ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը ձյան պատճառով կորցրել է կառավարումը: Նախնական տվյալներով՝ զոհերի թվում օտարերկրացիներ չկան»,– գրել է պարբերականը:

Այս պահին զոհերի թիվը հասել Է վեցի, վիրավորվել է 33 մարդ:

Կիսվել սոց․ ցանցերում