Բա դուք ամոթ չե՞ք անում ձեր բարձրագոչ ստատուսներից ու տիտղոսներից

Բա մայր ԲՈՒՀ-ի հայոց պատմության ամբիոն անունով մարմինը նման բան գրի ու ասի մենք պատմաբան ենք? Բա պատմաբանը դնի ու ասի պատմության դասագրքի անվան մեջ գրեք, թե այն քանի քառակուսի կիլոմետրի մասին է? Բա պատմաբանը ասի’ Հայաստան դեպքում Կիլիկան ու մնացած բաները դուրս են մնում? Բա դուք ամոթ չեք անում ձեր բարձրագոչ ստատուսներից ու տիտղոսներից? Այսպես եք պատմություն սովորեցնում? Թե մեր ու Հայաստանի պատմություն պետք է համարեիք այն ամենը և այն բոլոր արեալներում կամ ժամանակներում, որտեղ մենք եղել ենք…
Ի դեպ, ես Հայոց պատմություն տարբերակի կողմնակից եմ, թեպետ չեմ կարող չնկատել այս տեքստի հիմարությունները…
4. Առաջարկվող փոփոխությունն անընդունելի է նաև հետևյալ պատճառներով.
ա) Նախ, պարզ չէ, թե տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առա­ջարկվող Հայաստան եզրույթը՝ պատմական Հայքն իր լայնածավալ տարածքո՞վ, պաշ­տո­նապես 29800 քառակուսի կմ տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետու­թյունը, թե՞ որևէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծված խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգված են նրա սահմանները և առկա են թշնամու տարածքային անթաքույց հավակնու­թյունները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ և որոշա­կիություն է պահանջում:
բ) «Հայոց պատմություն» եզրույթը «Հայաստանի պատմություն»-ով փոխարինելը էապես սահմանափակելու է դասավանդվող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դեպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացվելու Հայոց պատմության այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանության, Կիլիկիայի հայկական պետության, հայկական գաղթա­վայ­րերի ու Սփյուռքի, 18-րդ դարի երկրորդ կեսի, 19-րդ դարի երկրորդ կեսի և 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջ­նա­դարի ու նոր շրջանի հայ մշակույթի հիմնահարցերը և այլն: Մասնավորապես՝ առար­կայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպության, Հայաստանից դուրս ծնված ու գործած մշակույթի ականավոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային և արդյունաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմա­կեր­պու­թյունների վերաբերյալ բնավ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետության և ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար:
Ու սա համարենք պատմաբանի «մտահոգություն»
Կիսվել սոց․ ցանցերում