Օրվա խոսք․06․02

Ոմանք կասեն թե քեզ մոտ ոչինչ չի ստացվի, կամ սխալ ուղղու վրա ես։ Իսկ Աստված ասում է. <Ամեն բան կարելի  է հավատացյալին,  եթե  հավատում է։ Եթե դու հավատում ես ու վստահում ես Տիրոջը,  դու արդեն ճիշտ ուղու վրա ես։ Անօրենը կցանկանա տեսնել քեզ, թե ինչպես ես դու հանձնվում:  Բայց…հիասթափեցրու սատանային։ Կյանքում եղել են  պահեր,  երբ մեր կատարած քայլերը ունեցել են բարի շարժառիթ, բայց մարդիկ  քեզ մեղադրում են ծածուկ եսասիրական մտադրության մեջ, միևնույնն է,  ներեք նրանց։ Չէ որ, Աստված ամենից շատ հենց քեզ սիրեց ու ներեց։ Եթե հիմա մտածում  ես ինչ-որ հարցերի մասին,  քաջալերում եմ քեզ… Աստծո հետ երբեք ուշ չէ նոր ու թարմ սկիզբ սկսելու համար: Գուցե քեզ մոռացված ու լքված ես զգում, կամ անտեսված … ամենևին տխրելու պատճառ չունես… Տերը չի մոռացել քեզ: Պարզապես շարունակիր նրա երեսը փնտրել։ Աստծո հետ քեզ նոր ու հրաշալի բաներ են սպասվում: ___ Սաղ. 121:1-3,5,7 Ես բարձրացնում եմ իմ աչքերը դեպի սարերը. որտեղի՞ց պիտի գա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, որ արարեց երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի. քո պահապանը չի քնի։ … Տերը քո պահապանն է. Տերը քեզ հովանի է քո աջ ձեռքի մոտ։ … Տերը պիտի պահպանի քեզ ամեն չարից. նա պիտի պահպանի քո անձը>։

Կիսվել սոց․ ցանցերում