Զինվшծ հшրձшկում Թпւրքիшյում. կան զпհեր և 6 տուժած (տեսանյութ)

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի դատարաններից մեկի շենքի մոտ զինված հարձակում է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով 2 մարդ սպանվել է, 6-ը՝ վիրավորվել։

Մանրամասները հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Ալի Էրլիքայան՝ նշելով, որ սպանվածները հենց հարձակում գործած անձինք են, որոնք վնասազերծվել են, հաղորդում է թուրքական NTV հեռուստաալիքը։

Հարձակումը տեղի է ունեցել այսօր առավոտյան։ Անհայտ անձինք փորձել են ներխուժել Չագլայան դատարանի շենքի մուտքի անվտանգության կետ։ «Հարձակվողները՝ տղամարդ և կին, սպանվել են», — ասվում է հաղորդագրությունում։

Վեց մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք ոստիկան։ Դատարանի շենքը շրջափակված է, դեպքի վայրում են շտապօգնության ծառայությունները։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի խոսքով՝ հարձակվողները Թուրքիայում ահաբեկչական ճանաչված ձախ արմատական DHKP-C կուսակցության անդամներ են եղել։

 

Տեսանյութ՝

https://t.me/armtimes_com/562

Կիսվել սոց․ ցանցերում