ՏԵՍԱՆՅՈՒԹ․ՍՏԵՓШՆШԿԵՐՏԸ ԴԻՄՈՒՄ Է ՌПՒՍШԿШՆ ԿՈՂՄԻՆ ԲШՔՎԻ ՀԵՏ ԱՆՎՏԱՆԳ ՎԱՅՐՈՒՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՎ. ԳՈՒՐԳԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հանդես է եկել տեսաուղերձով՝ ստեղծված իրավիճակի և անելիքների վերաբերյալ:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Պետք է բաց երկխոսություն վարել ժողովրդի հետ, նախաձեռնություն ցուցաբերել, չգերագնահատել միջնորդ երկրների ջանքերը և չթերագնահատելով ՝ դրանք ճիշտ օգտագործել: Պետք է չվախենալ դժվարություններից ու մնալ հաստատուն: Այս իրավիճակից դուրս գալու ուղիները որոշելու պատասխանատվությունը բոլորինն է, պետք է գործել ոչ թե վախվորած, այլ համարձակորեն»,-նշել է Ներսիսյանը:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում
Կիսվել սոց․ ցանցերում