ՄՈՆՂՈԼԻԱՅԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԵԳՆԵԼ Է ՊՈՒՏԻՆԻՆ (ԼՈՒՍԱՆԿԱՐ)

Մոնղոլիայի նախկին նախագահ Ծակիա Էլբեգդորժը X-ում իր երկրի քարտեզներն է հրապարակել՝ հեգնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Պուտինի հարցազրույցից հետո ես գտել եմ մոնղոլական պատմական քարտեզ։ Մի՛ անհանգստացեք, մենք խաղաղասեր ու ազատ ժողովուրդ ենք»,- ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին Պուտինի տված հարցազրույցի մասին խոսելիս՝ գրել է քաղաքական գործիչը։

Հայտնի հարցազրույցի ժամանակ Կրեմլի ղեկավարը պնդել էր, որ «Ուկրաինան պատմականորեն գոյություն չի ունեցել, և որ ուկրաինացիները նույն ռուսներն են, տարածքներն էլ պատկանում են Ռուսաստանին»։

 

Կիսվել սոց․ ցանցերում