Զшնգեզпւրի միջшնցքի համար 2 այլընտրանք կա. Թпւրքիшյի տրանսպորտի նախարարը ուշագրավ տեղեկություն է հայտնել

Զանգեզուրի միջանցքին առնչվող երկու այլընտրանք կա:

Այս մասին Hürriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«43 կիլոմետրանոց երթուղին կարող է անցնել Հայաստանով, բայց եթե պաշտոնական Երևանի կողմից խնդիրներ առաջանան, ապա Իրանով անցնող երթուղին այլընտրանք կդառնա։ Պաշտոնական Բաքուն այդ հարցով կապի մեջ է Թեհրանի հետ»,- ասել է նա։

Ուրալօղլուն նաև ընդգծել է, որ երկու տարբերակներն էլ այժմ քննարկման փուլում են։

Կիսվել սոց․ ցանցերում