Ադрբեջшնի նախագահը կրկին «աքլորացել է». խшղшղությունից խոսող Աлիևը նորից սպшռնում է

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, թե «Հայաստանը պետք է իմանա, որ միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն է»։

Այս մասին Ալիևն ասել է Ասկերանի շրջանի Իվանյանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ։

Տերերի պակաս չզգացող Ալիևը և Հայաստանի սուվերեն տարածքը օկուպացրած Ալիևը նաև ասել է, թե «Հայաստանը, որը փորձում է նոր տեր գտնել՝ շտապելով ինչ-որ մեկի գիրկը, պետք է իմանա, որ իր միակ ճանապարհը Ադրբեջանի բոլոր պայմաններն ընդունելն ու Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելն է»:

Կիսվել սոց․ ցանցերում