Այդ ուղղությամբ պետք է մտածենք․ Ալեն Սիմոնյանը՝ ՀՀ-ի՝ կողմից Եվրամիության թեկնածուի հայտ ներկայացնելու մասին

Պետք է մտածենք Եվրամիության թեկնածուի հայտ ներկայացնելու համար։

Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ ՀՀ-ն պատրաստ է Եվրամիության թեկնածուի հայտ ներկայացնել, սակայն սա դեռ չի նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում․ «Չեմ ուզում շտապել, որ չստացվի, թե միակողմանի քայլ է արվում։ Մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք մեր ցուցանիշներով ավելի բարձր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության հետ կապված, քան մեր շատ գործընկերները, որոնք արդեն Եվրամիության անդամ են»։

Նրա խոսքով՝ դա ասում են նաև Եվրամիության գործընկերները․ «Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չի»։

Կիսվել սոց․ ցանցերում