Եվրախորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Զելյանա Զովկոն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի հանձնառությունը շարունակելու բանակցությունները, որոնք կարող են խաղաղություն բերել Հարավային Կովկասին:
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ ցանկացած միակողմանի գործողություններից և թույլ տալ եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը սահմանի իր կողմում»,- ասել է նա:
