ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սшհմանը՝ ՀՀ-ի 29 հազար 800 քմ. տարածքը. Արմեն Գրիգորյան

«ՀԱՊԿ-ի հետ կապված մեր դիրքորոշումը երկար ժամանակ է՝ հայտնում ենք»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ արձագանքելով հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված դիրքորոշումը արդյոք հստակեցվել է:

«Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, դա է Հայաստանի ճանաչված 29 հազար 800 քառակուսի մետր տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի, Թուրքիայի հետ: Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում և պետք է հասցեագրվի»,- նշեց Գրիգորյանը:

Վերջինս նաև նկատեց՝ Ալամաթայի հռչակագրով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ադմինիստրատիվ սահմանը, որը գոյություն է ունեցել Խորհրդային միության ժամանակաշրջանում, անկախությունից հետո դարձել է միջպետական սահման. «Այդ սահմանը գոյություն ունի, մենք պետք է գնանք վերաարտադրենք դա: Միանշանակ է, որ Հայաստանը հանդիսացել է ու հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, և վերջինս պետք է հասցեագրի այս հարցը. Հայաստանի  Ադրբեջանի միջև սահման գոյություն ունի»:

Կիսվել սոց․ ցանցերում