Գերմանիայում կան 95-96 տարեկան մարդիկ, որոնք միջազգային հանցագործություններ են կատարել, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է

 

Միջազգային հանցագործությունների պատժի իրավական գործիքակազմերի, ՄԱԿ-ի քրեական դատարանի լիազորությունների եւ դատարանի հնարավորությունների մասին երեկվա հանդիպում-քննարկումը բավականին ներկայացուցչական էր. ներկա էին Գերմանիայի Ֆրիդրիխ-Ալեքսանդր Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի քրեական իրավունքի ու դատավարության, ինչպես նաեւ միջազգային քրեական իրավունքի եւ հանրային միջազգային իրավունքի պրաֆեսոր Քրիստոֆ  Զաֆեռլինգը, Նյուրնբերգի Սկզբունքների Միջազգային Ակադեմիայի ավագ գիտաշխատող Կիրան Մոհանդաս Մենոն, քենիացի իրավաբան, Նյուրնբերգի ակադեմիայի ծրագրի նախկին ղեկավար Դարլին Սեդան, Էրլանգեն-Նյուրնբերգի Ֆրիդրիխ-Ալեքսանդրի անվան համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր Գուրգեն Պետրոսյանը:

Քրիստոֆ Զաֆեռլիգը հիշեցրեց, որ չկա անպատժելիություն միջազգային հանցագործների նկատմամբ: Նյուրնբերգյան սկզբունքները նրանք են, որ բոլոր հանցագործությունները պետք է հետաքննվեն: 1946-1993թթ., ըստ նրա, տեսանելի ոչինչ տեղի չի ունեցել, սակայն 1993թ. Քրեական դատարանը հաստատեց տրիբունալ Հարավսլավիայի համար: Եվ, ըստ այդմ, միջազգային քրեական իրավունքը գործիք է, որը վերահսկող դեր է կատարում:

«Միջազգային քրեական դատարանը գործում է անդամակցության հիմքով: Մենք պետություններին խնդրում ենք դառնալ անդամ, որպեսզի հասնենք իրավազորության: Անդամ-պետությունները պետք է ստեղծեն ցանց, պետք է հզորացնեն ներպետական օրենսդրությունը »,-ասաց  Զաֆեռլինգը: Նա նկատեց, որ վերջին տարիներին  կա մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքների ռեգրես: Իսկ միջազգային քրեական դատարան կարող են դիմել նաեւ հասարակական կառույցները:

Դարլին Սեդան էլ նշեց, որ ՀԿ-ները կարող են միջնորդի դեր ստանձնել զոհերի եւ միջազգային քրեական դատարանի միջեւ, զոհերը կարող են լինել վկաներ, կարող են դիմել եւ մասնակցել դատավարության, կարող են ստանալ դրամական փոխհատուցում: Նա հիշեց  վերջերս Ուգանդայի գործով կայացրած վճիռը, երբ հավաքագրում էին երեխաներին, որպեսզի նրանք զինվորական գործունեություն ծավալեն: Եվ այդ գործով 52 մլն եվրո արժողությամբ փոխհատւցում տրամադրեցին:

Կիրան Մոհանդաս Մենոն նկատեց, որ միջազգային դատարանները զգալի սահմանափակումների են առերեսվում: Նա հիշեց, թե ինչպես 25 տարի առաջ նախկին հանցագործը Մադրիդում ձերբակալվեց, եւ Լորդերի պալատը պայքարում էր դրա դեմ: Այնուամենայնիվ, նա հիշեց, որ որոշ միջազգային հանցագործներ դատապարտվել են: Ականատես ենք եղել Ասադի դատավարությանը Սիրիայում:

Անդրադառնալով ՀՀ-ի` Միջազգային քրեական դատարանին միանալուն, Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ դա նոր երեւույթ է ՀՀ-ի համար: Նա ցավ հայտնեց, որ  ՀՀ-ն նոր է սկսել այդ գործընթացները, դրանք պետք է սկսեր   90-ականներից: Հետո Գուրգեն Պետրոսյանն ասաց, որ միջազգային հանցագործները ենթակա են պատժի, եւ այդ մարդկանց ճակատագիրը որոշված է: Գերմանիայում կան 95-96 տարեկան մարդիկ, որոնք միջազգային հանցագործություններ են կատարել, եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը շարունակվում է:
Զաֆեռլինգն էլ նշեց, որ անդամ երկրների ներպետական օրենսդրությունը պետք է համապատասխանեցի Հռոմի ստատուտին:

Ադրբեջանի բանտերում պահվող հայ գերիների մասին հարցին անդրադառնալով` Զաֆեռլինգն ասաց, որ ինքը բավարար փաստեր չունի, թե ինչի համար են նրանք մեղադրվում, պետք է քննել ու պարզել, թե ունե?ն, արդյոք, նրանք ռազմագերու կարգավիճակ: Ցանկացած զինված հակամարտությունից հետո լինում է ռազմագերիների փոխանակում:

Թագուհի Հակոբյան

Կիսվել սոց․ ցանցերում