Աստանայի և Երևանի միջև նոր թռիչքներ կբացվեն. Ղազախստանի ԱԳ նախարար

«Հայաստանում ավելի քան 100 կազմակերպություն է գրանցված, որոնք ղազախական կապիտալ ունեն, իսկ Ղազախստանում նմանատիպ 435 ընկերություն կա»:

Այս մասին Երևանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն՝ հավելելով, որ նշված ձեռնարկատերերի և առհասարակ քաղաքացիների ազատ տեղաշարժի համար նոր թռիչքներ են բացվելու Երևանի և Աստանայի միջև։

Միրզոյանը, ի պատասխան, իր խոսքում նշել է, որ Հայաստանի և Ղազախստանի միջև տրանսպորտային լոգիստիկ կապերի ոլորում նոր հնարավորությունների բացահայտումն առանցքային է:

«Դա լոգիստիկ հնարավորություններ կտա՝ հիմնված բոլոր երկրների ինքնիշխանության և իրավազորությունը հարգելու, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա: Հայաստանն ընդլայնում է երկու երկրի միջև փոխգործակցության մակարդակը, իսկ առևտրատնտեսական հարաբերություններն էլ դինամիկ զարգանում են»,- ասել է ՀՀ ԱԳ նախարարը։

Կիսվել սոց․ ցանցերում