Տպավորություն ու համոզմունք ունեմ, որ առանց լուրջ երաշխիքների ու երաշխավորների, երկկողմ ձևաչափով սահմանագծման գնացող իշխանությունները գործընթացը պատկերացնում են զուտ շախմատային տրամաբանութամբ ու ինչ-որ կոմբինացիաներ են մշակում, որոնք այլ իրավիճակում միգուցե հիմնավորված լինեին։ Բայց Արցախյան խնդրով բանակցային 30-ամյա գործընթացի պատմությունը, հետպատերազմյա 3 տարիները քանիցս մեր դեմքին հարվածեցին, որ Ադրբեջանն ու մեր «ազնվագույն դաշնակիցը» առանձնահատուկ, եթե ոչ նաև այլոք, միայն տպավորություն են ձևավորում, թե խաղը շախմատային է, իսկ իրականում պահն եկած տեղը բոքս են ցուցադրում, դեռ ավելին՝ ասում, որ շախմատային քայլերի արանքներում հարկ եղած պահերին իրենք առանձնակի դաժանությամբ բոքսելու իրավունք էլ ունեն․․․
Միթե հաշվարկել ենք այս հեռանկարը Ա կետից Բ կետը հասնելու համար․․․ Ով է երաշխավորելու, որ հենց նախապես մշակված շախմատային քայլերի կատարման ժամանակ հենց ուդառը չենք ուտելու, շախմատային տախտակը չի շրջվելու գլխներիս․․․
Այդ դեպքում է ո՞վ է ու ո՞ւր է պրոցեսի երաշխավորը․․․ Չկա․․․
