Crocus City Hall-ը պատկանում է Աлիևի նախկին փեսային. նա դեպքի վայրում է

Crocus City Hall-ը, որտեղ ահաբերկչություն է տեղի ունեցել, պատկանում է Իլհամ Ալիևի նախկին փեսային` Էմիլ Աղալարովին և նրա հորը։

Հիմա Աղալարովը գտնվում է դեպքի վայրում։

Այս մասին փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրաձգություն էր տեղի ունեցել Մոսկվայի Crocus City Hall-ում։ Երեք անձինք կրակ են բացել, կան վիրավորներ։

Ըստ ռուսական լրատվամիջոցների, Մոսկվայի Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով առնվազն 40 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։

Ավելի վաղ՝ մարտի 8-ին, Ռուսաստանում ԱՄՆ դեսպանատունը իր քաղաքացիներին զգուշացրել էր Մոսկվայում առկա ահաբեկչական սպառնալիքի մասին։

 

Կիսվել սոց․ ցանցերում