Քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանը գրում է.
Շահրամանյանը հայտարարում է, թե քանի որ ԱԺ կողմից ընդունված հայտարարությունը սահմանադրական կարող էր լինել, իսկ իր կողմից ԼՂՀ-ն ցրելու կարգադրությունը օրինական չէր, խորամանկորեն այդ քայլին է գնացել, որպեսզի ապահովի հայ բնակչության դուրսբերումը:
Եթե իրոք այդպես է, ապա ինչու այժմ Արցախի խորհրդարանը այդ խորամանկությունը չի հասցնում իր ավարտին՝ չի գումարում նիստ, չի դադարեցնում Շահրամանյանի լիազորությունները և անվավեր չի համարում նրա կողմից ստորագրված հրամանագրերը: Տրամաբանորեն պիտի այսպիսին լիներ այդ գործընթացի շարունակությունը:
