Օլաֆ Շոլցը և Ադрբեջшնի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 26-ին բանակցություններ կվարեն Բեռլինում։

Այս մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեշտրայտը։

«Երկկողմ հարաբերությունների հետ մեկտեղ կքննարկվեն արտաքին քաղաքականության, անվտանգության քաղաքականության հարցեր, ինչպես նաև տնտեսական և էներգետիկական թեմաներ»,- ասել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում