Եթե ծավալվող ներքաղաքական զարգացումներում հանենք Տավուշում սահմանազատման «շերտը», Հայ առաքելական եկեղեցու հետ կապված բավական անտեսանելի նյունասներ ենք հանդիպում։
Այն որ 2018-ի հեղափոխությունից հետո Եկեղեցին ու իշխանությունը առանձնապես միմայնց չեն սիրում, հանրահայտ է։ Պատճառները կարելի է շատ թվարկել՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտիվ բնույթի․․․
Բայց մի տարօրինակ պատկեր է բացվում նաև Տավուշի թեմի առաջնորդի հետ կապված՝ այս անգամ կարծես ներեկեղեցական հարթության վրա։
Իր վերջին լայվերից մեկում Սերգեյ Դանիելյանը հիշեցրել է, թե ինչպես է Մայր Աթոռը լռություն պահպանել 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում։ Թերևս, իսկապես, հանելուկ է մնում՝ ինչո՞ւ Կաթողիկոսը մեկ հրապարակային բառ, աղոթք չարեց այն ժամանակ, երբ հայրենիքի ավելի մեծ կտոր էր վտանգված․․․ Այս հարցը ինքս էլ բազում անգամներ տվել եմ ինքս ինձ կամ ֆեյսբուքյան գրառումներում այդ 44 մղձավանջային օրերի ժամանակ։ Չէ՞ որ այն ժամանակ հանձնվող հայրենքի չափը հազարապատիկ ավելին էր, քան Տավուշի սահմանի պռնկի 4 ադրբեջանական գյուղատեղիները․․․
Սակայն եկեղեցին դա չարեց։ Անգամ երբ քանիցս հրապարակավ կոչ էի անում Վեհափառին հայ ռազմագերիների հարցերով խառնվել, դիմել Ադրբեջանի գլխավոր մոլլային, Ռուսիո պատրարքին, որոնց հետ տասնամյա ձևաչափ ունի եկեղեցին, դիմել Հռոմի պապին, որին Հայաստանում հյուրընկալել ենք, ոչ մի քայլ կարծես թե չարվեց․․․ Գոնե հրապարակային դաշտում ոչ մի ապացույց չկա դրա մասին․․․
Բայց նոյեմբերի 2020թ․ 9-10-ից հետո Եկեղեցին անթաքույց միացավ Հայրենիքի փրկության շարժմանը, գաղափարապես սատարում էր նրան, եթե անգամ եկեղեցականները փողոցում չէին ընդդիմության քայլարշավների ժամանակ։
Այժմ, երբ Հայաստանի դե ֆակտո տարածքից դուրս են դրվում նախկին ադրբեջանաբնակ գյուղերը, Տավուշի թեմի առաջնորդը և իրեն այցելող հոգևորականները բացարձակ այլ վարքագիծ են ցուցադրում, քան Եկեղեցին 44-օրյա պատերազմի ժամանակ։
Ո՞րն է այս երկու տարբեր վարքագծերի հակադրության պատճառը։ Արդյո՞ք այն, որ եկեղեցականների մի մասը դեռ 2020թ․ դժգոհ է եղել Մայր Աթոռի «լռության» քաղաքականությունից, և այժմ ժայթքում է նաև նախկին հակասությունը։ Արդյո՞ք այժմ Տավուշի թեմի գլխավորած եկեղեցական շարժման ընդդիմանալու 2 առանցք չկա՝ մեկը իշխանությունները, մյուսը՝ Մայր Աթոռը․․․
Ի վերջո, անցած օրերինն չհերքվեց ու չհաստատվեց Վեհափառի ու Տավուշի թեմի առաջնորդի չհանդիպելու պատճառը՝ իբր Բագրատ սրբազանը հրաժարվել էր գնալ եպիկոպոցաց ժողովին․․․ Ու որքան էլ Մայր աթոռի կողմից հաղորդագրություն տարածվեց Բագրատ Սրբազանի անձի վերաբերյալ մամուլի ու սոցցանցերի հրապարակումների դադարեցման կոչով, այդուհանդերձ Մայր Աթոռի «բեքինգը» տեսանելիորեն չափազանց թույլ է․․․
Եվ ո՞րը կարող է լինել մեկ այլ կամ իրական բացատրությունը․ արդյո՞ք Տավուշի թեմի առաջնորդը Տավուշյան թեմայով արդեն իսկ վաղօրոք քաղաքական կապիտալ չի գեներացնում Կաթողիկոսի ապագա ընտրությունների համար․․․ Այս վարկածի վրա էլ ուշադրությունս գրավեց փաստաբան Ալեքսանդր Սիրունյանի դիտարկումը, ով առաջին ասոցիացիաներով կատարվողը նախընտրական արշավ էր որակել։ Այս պահին Տավուշի թեմի առաջնորդի հետ է նաև ՀՅԴ տեղական հատվածը, բայց, կրկին, տոտալ ՀՅԴ ներգրավվածություն Կիրանցի մատույցներում տեսանելի չէ․․․ Սրա բացատրություն էլ կարող է լինել այն, որ ՀՅԴ-ն ու յուր գործընկերները Տավուշի պայքարը տեսնում են Երևանում, մինչդեռ տեղացիները դեռ շաբաթ առաջ էին Հրանտ Բագրատյանին մեղմ ասած հուշել, որ նա հեռանա, այն բանից հետո, երբ նա Ոսկեպարցիներին էր առաջարկել խնդիրը տեղափոխել Երևան։ Այս խնդիրը լավագույնս դիտվում է նաև Կիրանցում, որտեղ տեղի բնակիչները այլ վայրում են պաշտպանական ճակատ կազմել, Երևանից ու այլ վայրերից գնացածները՝ այլ․․․
Եթե Եկեղեցու ներսում կա նման լուռ պայքար տարբեր թևերի միջև, կարծում եմ, մեծ ժամանակ չի պահանջվի այն հրապարակավ տեսնելու համար
