Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը. ԱԳՆ խոսնակ

Հայաստանի Հանրապետությունը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը։

«ՀՀ-ն ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 2024 թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023 թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց՝ միաժամանակ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

Կիսվել սոց․ ցանցերում