ԵՄ-ի հետ հիմա շատ ենք աշխատում. ԱԳ նախարարը խոսել է համագործակցության ուղղություններից

Հայաստանը Եվրամիության հետ աշխատում է շատ, կան առաջնահերթություններ, որոնք նոր իրողություններով պայմանավորված՝ վերանայվում են, արդյունքում կողմերը կհանգեն նոր փաթեթի:

Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, նշեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«ԵՄ-ի հետ հիմա աշխատում ենք շատ»,- ասաց նա՝ առանձնացնելով երկու ուղղություն:

Մեկը համագործակցության նոր առաջնահերթությունն է, մյուսը՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ ապրիլի 5-ի հանդիպումից բխող առաջնահերթությունների ուղղությունը:

«Դա պայմանականորեն կարող ենք անվանել Հայաստանի դիմակայունության բարձրացում: Հիմնականում այս երկու խմբերում կտեղավորեի մեր համագործակցության ներկա ուղղությունները»,- ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկն էլ դրա մասն է:

Կիսվել սոց․ ցանցերում