Եվրոպական միության արտաքին գործերի նախարարների նիստի ժամանակ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։
ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով։
«Մենք կոչ ենք անում ադրբեջանական իշխանություններին Լաչինի միջանցքով ապահովել անվտանգ և ազատ տեղաշարժ»,- հայտարարել է Բորելն Իսպանիայի Տոլեդոյում կայացած հանդիպումից հետո։
